Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Աբովյան համայնքին սեփականության իրավունքով պատկանող 63 256 000 (վաթսուներեք միլիոն երկու հարյուր հիսունվեց հազար) դրամ համախառն հաշվեկշռային արժեքով գույքերն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել Աբովյանի համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին՝ հավաձայն հավելված 1-ի և 2-ի: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |