Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1918-Ն որոշմամբ հաստատված կարգի 17-րդ կետի, հաշվի առնելով Նորայր Պողոսյանի դիմումը (մուտք՝ 2023 թվականի փետրվարի 23-ի N Ք-863) և հիմք ընդունելով հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 2023 թվականի հոկտեմբերի 19-ի N 105 դրական եզրակացությունը, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Փոփոխել Նորայր Պողոսյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2021 թվականի մայիսի 12-ի N 12052021-07-0079 վկայական) Աբովյան համայնքի Առինջ գյուղի Գ թաղամասի 8-րդ փողոցի 11 հասցեում գտնվող 0.58769 հեկտար մակերեսով բնակավայրերի նշանակության հողամասից 0.16 հեկտար մակերեսով հողամասի (հատակագիծը կցվում է) նպատակային նշանակությունը որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության հողամաս։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Նորայր Պողոսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |