Այսօր: Հինգշաբթի, 12 Դեկտեմբերի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 308
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԵՂԻՇԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ԳՈՒՅՔԸ ՈՐՊԵՍ ՆՎԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ՝ Ի ԴԵՄՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻՆ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և  42-րդ կետերի, հիմք ընդունելով գույքի սեփականատերերի լիազորած անձ Արթուր Մարգարյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի փետրվարի 05-ի N Ք-741), Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահի 2023 թվականի հուլիս 04-ի N 01/15/3466-2023 (մուտք՝ 2023 թվականի հուլիսի 04-ի N Պ-1508) և 2024 թվականի փետրվարի 09-ի N 02.3/15/642-2024 (մուտք՝ 2024 թվականի փետրվարի 09-ի N Պ-307) գրությունները, Աբովյան համայնքի ավագանին  ո ր ո շ ու մ է՝ 
1.Տալ համաձայնություն 9 786 200 (ինը միլիոն յոթ հարյուր ութսունվեց հազար երկու հարյուր) դրամ գնահատված արժեքով (հիմք՝  «ՖԻՆԼՈՈՒ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի հունվարի 21-ի կազմված N ՇՀ-24-01-001 գնահատման հաշվետվություն) որպես նվեր ընդունելու Հայկ Կեսոյանին, Լիա Մանուկյանին, Համլետ Մկրտչյանին, Վահե Խաչատրյանին, Արևիկ Խեչոյանին, Եփրեմ Պողոսյանին, Գևորգ Ստեփանյանին, Վահե Գուտներյանին, Կարինե Սարգսյանին, Կարեն Մելքոնյանին, Դավիթ Մելքոնյանին, Գարեգին Ավետիսյանին, Վահագն Ենոքյանին, Արաս Օզբիլիզին, Նարինե Գրիգորյանին, Լև Ազատխանյանին, Արա Այվազյանին, Գարիկ Վիրաբյանին, Աննա Փաշինյանին, Անդրանիկ Հունանյանին, Բորիս Օսիպյանին, Հովհաննես Ախոյանին, Արմեն Ստեփանյանին, Աննա Բակլաչյանին, Վարդան Սարգսյանին, Արման Գրիգորյանին, Սեյրան Կեսոյանին պատկանող (հիմք՝ 2023 թվականի մայիսի 02-ին տրված  թիվ 11082023-07-0033 վկայական) Աբովյան համայնքի Առինջ գյուղում գտնվող գույքը՝ 1848.9 գծմ, d=75 մմ տվյալներով արտաքին ջրագիծ, 6.9 քմ պոմպակայան։
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրատվության պայմանագրի կնքման գործընթացն ավարտելուց հետո նշված գույքը նվիրել Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի։
3. Աբովյան համայնքի ղեկավարին՝ ապահովել գործարքների կնքման գործընթացը և դրանցից ծագող գույքային իրավունքների պետական գրանցումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Նախագիծ կազմող ԵՂԻՇԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(13.87 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner